ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Արոնյանը հաղթանակ է տոնել

Արոնյանը հաղթանակ է տոնել
29.01.2019 | 04:50

Gibraltar Masters մրցաշարի հինգերորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթանակ է տոնել արգենտինացի գրոսմայստեր Ֆեռնանդո Պերալտայի նկատմամբ ու վաստակած 4 միավորով բաժանում է մրցաշարային աղյուսակի 3-18-րդ հորիզոնականները: Երեկվա տուրում մեր գրոսմայստերը ոչ-ոքի էր խաղացել Իրանի ներկայացուցիչ Սարասադատ Խադեմալշարիեհի հետ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3059

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ